Հասարակական

Զինծառայությունից ազատելու համար կաշառքի պատրվակով 15,3 հազ. դոլարի հափշտակության վարույթով նախաքննությունն ավարտվել է

3 րոպեի ընթերցում

Զինծառայությունից ազատելու համար կաշառքի պատրվակով 15,3 հազ. դոլարի հափշտակության վարույթով նախաքննությունն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է պարտադիր ժամկետային ծառայությունից խուսափելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձի, դրան օժանդակելու, խարդախությամբ նշված գումարների հափշտակության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտում նախաձեռնված, ապա Քննչական կոմիտե փոխանցած քրեական վարույթի նախաքննությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի բնակիչը, տեղեկություն ունենալով այն մասին, որ Քարակերտ գյուղի բնակիչ Լ․Կ․-ն որոշակի գումարի դիմաց զինակոչիներին ապօրինի ազատում է պարտադիր ժամկետային ծառայությունից, հանդիպել է նրան ու իր որդուն հերթական զորակոչից ազատելու դիմաց գումար առաջարկել։

«Չմերժելով առաջարկը՝ Լ․Կ․-ն 18-ամյա տղային իբրև թե զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդության հիմքով զորակոչից ազատելու գործընթացը կազմակերպելու և իբր որոշակի գործողություններ կատարելու համար իրավասու պաշտոնատար անձանց գումար տալու պատրվակով, հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, տղայի հորից ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք։

Մասնավորապես, 2018թ. հոկտեմբերից մինչև 2019թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում Լուկաշին գյուղի բնակիչը վերջինիս մաս-մաս փոխանցել է 6,332.500 ՀՀ դրամին համարժեք 13.300 ԱՄՆ դոլար գումար, իսկ պայմանավորած գումարի մնացած մասը՝ 950.000 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլարը, ստացել է նրա որդուց:

Սակայն Լ․Կ․-ն հիշյալ գումարը որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել, այլ խաբեությամբ հափշտակել է իրեն փոխանցված 15,300 ԱՄՆ դոլարը:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա զինակոչիկին մեղարդանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձին օժանդակելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ), նրա հորը՝ կաշառք տալուն օժանդակելու (ՀՀ քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ), իսկ Քարակերտի 63-ամյա բնակչին՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար (255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըատ աղբյուրի՝ Քարակերտի 63-ամյա բնակիչը կալանավորվել է, ապա նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինվել է 5 մլն ՀՀ դրամ գրավով։ Կալանք է դրվել նաև վերջինս գույքի վրա։

Իսկ զինակոչիկի ու նրա հոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նշվում է, որ նախաքննությունն ավարտվել է, և նշված մեղադրյալների մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը  բարձրացնելով

Իրավունք

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը բարձրացնելով

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում