Հայաստանի և Ուրուգվայի նախագահները հանդիպման ընթացքում անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակալե Պոուն իր կեցավայրում հանդիսավոր կերպով ընդունել է պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանին: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո կայացել է նախագահների հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուն ողջունել է Հանրապետության նախագահի այցը Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն և շեշտել, որ նման այցելությունները վերստին հաստատում են երկու երկրների ու ժողովուրդների միջև բազմամյա բարեկամությունն ու սերտ հարաբերությունները:

Ուրուգվայի նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Ուրուգվայի հայկական համայնքն իր նշանակալի դերն է խաղացել ինչպես Հայաստանի և Ուրուգվայի միջև փոխգործակցության զարգացման, այնպես էլ Ուրուգվայի պետության կայացման գործում:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ տպավորված է հայաստանյան պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ վերաբերմունքից:

Վահագն Խաչատուրյանը նաև, ի դեմս Լուիս Լակալե Պոուի, շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի պետությանն ու ժողովրդին Հայոց Ցեղասպանությունն առաջինը ճանաչելու և ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին աջակցելու համար:

Զրույցի ընթացքում Ուրուգվայի նախագահն իր խոսքում շեշտել է, որ Ուրուգվայում ուշադրությամբ հետևում է հարավկովկասյան տարածաշրջանում զարգացումներին: Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակցին մանրամասներ է հայտնել տարածաշրջանային ընդհանուր իրողությունների և առկա իրադրության վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել է տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կողմից արվող քայլերին ու «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:

Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել միջազգային հարթակներում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը և ընդգծվել է փոխգործակցության շարունակական զարգացման խթանման կարևորությունը: Այս կապակցությամբ Ուրուգվայի նախագահն ընդգծել է, որ միջազգային հարթակներում Հայաստանին վերաբերող բոլոր հարցերում Ուրուգվայի բոլոր քաղաքական ուժերն ունեն միասնական դիրքորոշում, ինչը նույնպես վկայում է երկու երկրների միջև սերտ բարեկամական կապերի առկայության մասին:

Հայերեն العربية English Español Français

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ