Արայիկ Հարությունյանը և Կարոլին Սենթ Իլերը քննարկել են Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027-ին հյուրընկալելու ՀՀ հայտին առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին առանձնազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, կողմերը քննարկել են Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027թ․ հյուրընկալելու նպատակով Հայաստանի ներկայացրած հայտին և տարբեր ուղղություններով առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանկոֆոն ընտանիքին իր պատկանելիությունը և մեծապես կարևորում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ առկա համագործակցային հարուստ օրակարգը։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ՖՄԿ և անդամների երկրների և կառավարությունների հետ համագործակցության հետագա խորացմամբ, և 2027թ․ Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելու Հայաստանի հայտը նաև վերոհիշյալի վկայությունն է։

ՀՀ վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ ՖՄԿ գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի՝ Հայաստանի քառամյա նախագահությունն աչքի է ընկել իր արդյունավետությամբ, և համոզմունք հայտնել, որ Հայաստանը շարունակելու է իր ակտիվ դերակատարությունն ունենալ ֆրանկոֆոն արժեքների և ֆրանսերեն լեզվի տարածման գործում։

Հայերեն Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան