ԼՂ-ից բռնի տեղահանվածներին երկամսյա 50 հազ. դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար նախատեսված 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Նշված ծրագրի շրջանակում պայմաններին համապատասխանող անձինք դիմումները կարող են լրացնել՝ մուտք գործելով նշված հղումով՝https://50.socservice.am

Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը ներկայացված է հետևյալ հղումով՝ https://www.mlsa.am/news/539։

Հիշեցնենք, որ ծրագրից կարող են օգտվել 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության միջոցառման շահառու հանդիսացող անձինք՝ որոշ բացառություններով։

Միջոցառման շահառու չեն հանդիսանում հյուրանոցներում կամ հյուրատներում 2023 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ ժամանակավոր բնակվող, ՀՀ ում չգտնվող և բանկային հաշիվներում 2 մլն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձինք (սահմանափակումը վերաբերում է անձին և ոչ ընտանիքի անդամներին)։

Բացառություն կկազմեն զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող անձինք, որոնց վրա բանկային հաշիվներում 2 մլն դրամ ունենալու դեպքում սահմանափակումը չի տարածվի։

Ծրագրի համար դիմումը լրացնելիս անձը պետք է տա իր բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների չափը 2023 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ 2 000 000 դրամը չգերազանցելու մասին տեղեկություն ստանալու վերաբերյալ համաձայնություն։ Վճարումներն իրականացվում են բանկերի միջոցով՝ անկանխիկ եղանակով՝ աջակցության գումարը քարտային հաշվին փոխանցելու միջոցով»«- ասվում է պարզաբանման մեջ։

Հայերեն فارسی

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո