Հայաստան վերադարձված գերիներին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու կարիք չկա․ Ավանեսյան
1 րոպեի ընթերցում
![Հայաստան վերադարձված գերիներին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու կարիք չկա․ Ավանեսյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/12/1126235.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Մուրացան» զինվորական հոսպիտալում իրականացվել են Հայաստան վերադարձված 32 գերիների նախնական բժշկական հետազոտությունը և բուժզննումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Տեղյակ եք՝ իրականացվել է նախնական հետազոտություն և բուժննում։ Այս պահին քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել։ Նրանց բոլոր կարիքները գնահատվել են և անհրաժեշտ հետազությունները իրականացվել են «Մուրացան» հոսպիտալում»,- ասաց Ավանեսյանը։
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմըհրապարակել են համատեղհայտարարություն։ Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակել 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակեկ 2 ադրբեջանցի զինծառայողի։