Հասարակական

Վաչագան Ղազարյանից բռնագանձված անշարժ գույքն ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին

3 րոպեի ընթերցում

Վաչագան Ղազարյանից բռնագանձված անշարժ գույքն ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանից բռնագանձված անշարժ գույքն ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության դեկտեմբերի 14-ի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվող գույքերը (հողամասեր- խմբ․) գտնվում են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծովակալ Իսակովի պողոտա 25/2, 25/3, 25/4 հասցեներում։ Կոմիտեին են ամրացվում նաև Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցի N 1 շենքի ավտոտնակներից մեկը, «Range Rover sport supercharged 5.0» մակնիշի տրանսպորտային միջոցը»,- ասաց Սանոսյանը։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, նախագծի ներկայացմանն ամբողջացնելով տեղեկատվությունը, հավելեց, որ այս տարվա ընթացքում գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքվել է հաշտության չորս համաձայնություն, որոնցով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 6 անշարժ և 1 շարժական գույք, որոնց շուկայական արժեքն է 2 միլիարդ 100 միլիոն դրամ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բյուջե է վերականգնվել 79 միլիոն դրամ։

«Նշված գույքերից 5-ի նկատմամբ՝ չորս անշարժ գույք և մեկ շարժական, արդեն գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը և սույն նախագծով առաջարկվում է վերոնշյալ գույքերն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կառավարության որոշման նախագծում նշված անշարժ գույքերի ցանկում են Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձված՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից երեք հողատարածքները։ Նշեմ հողատարածքների չափերը․ 21 հազար 498,9 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս և 34,76 քմ հասարակական տարածք, երկրորդ՝ 1687,9 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս և 237,9 քմ հասարակական տարածք, երրորդը՝ 14 հազար 260,9 քմ մակերեսով հողամաս և 25,6 քմ մակերեսով տարածք։ Կառավարության որոշման նախագծում նշված մեկ անշարժ գույքը՝ ավտոտնակը և մեկ շարժականը՝ «Range Rover» մակնիշի ավտոմեքենան պատկանել են Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին»,- նշեց Վարդապետյանը։

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը  բարձրացնելով

Իրավունք

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը բարձրացնելով

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում