Տնտեսություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ամանորին ընդառաջ վերահսկողություն կսկսի մսի շուկայում

1 րոպեի ընթերցում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ամանորին ընդառաջ վերահսկողություն կսկսի մսի շուկայում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) տեղեկացնում է, որ, Ամանորի տոներին ընդառաջ, դեկտեմբերի 15-ից կսկսի վերահսկողություն սպանդանոցային ծագման մսի նկատմամբ իրացման ցանցում, հանրային սննդի կետերում և արտադրություններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՍԱՏՄ-ն հիշեցնում ենք, որ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրտված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում