Հասարակական

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի իրացրած և փողեր լվացած անձանց նկատմամբ

3 րոպեի ընթերցում

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի իրացրած և փողեր լվացած անձանց նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել մաքսանենգությամբ թմրամիջոցների ապօրինի իրացում կատարած անձանց նկատմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով և դրա շրջանակներում հսկող դատախազի կողմից մեղադրյալի հետ համագործակցության համաձայնագրի կնքման արդյունքում, պարզվել է, որ Մ.Ա.-ն, Բ.Ա.-ն և Ա.Հ.-ն, ղեկավարելով մաքսանենգությամբ թմրամիջոցների ապօրինի վաճառքով զբաղվելու նպատակով 2020 թվականին ստեղծված հանցավոր կազմակերպությունը, դրա կազմում ընդգրկել են Ն.Մ.-ին, Գ.Ա.-ին, Հ.Հ.-ին, Մ.Ա.-ին, Զ.Հ.-ին, Վ.Մ.-ին, Ս.Դ.-ին, Հ.Գ.-ին և այլ անձանց:

«Մ.Ա.-ն, Բ.Ա.-ն և Ա.Հ.-ն կապ են ստեղծել Իրանի Իսլամական Հանրապետությունում իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և մաքսանենգությամբ զբաղվող անձի հետ: Վերջինս ապահովել է մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածք և թմրամիջոցների հանձնումը հանցավոր կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք թմրամիջոցները բաժանել են տարբեր քաշերի, փաթեթավորել, տեղադրել են թաքստոցներում, ապա իրացրել ինչպես առձեռն, այնպես էլ տեղեկատվական և հեռահաղորդակցական համակարգերի կիրառմամբ:

Թմրամիջոցների իրացումից ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով՝ օգտագործվել են էլեկտրոնային դրամապանակներ, բանկային հաշիվներ, բուքմեյքերական ընկերությունների օգտահաշիվներ, ինչպես նաև վճարային տերմինալներ՝ անանուն կանխիկ մուտքագրումների համար: Մուտքագրված ֆինանսական միջոցները տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից. 193 էլեկտրոնային դրամապանակներ է մուտքագրվել 2 մլրդ 179 մլն 593 հազար դրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ քրեական վարույթի շրջանակներում հայտնաբերվել և առգրավվել են 20 կգ 415 գ քաշով մեթամֆետամին, հերոին, կոկաին և ափիոն թմրամիջոցներ։

Նշվում է, որ հանրային քրեական հետապնդումները հարուցվել են Քրեական օրենսգրքի 318-րդ և 319-րդ հոդվածների 1-ին մասերով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը, ղեկավարելը, դրան մասնակցելը), 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերումը), 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը  բարձրացնելով

Իրավունք

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը բարձրացնելով

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում