Պաշտոնական

ՀՀ նախագահը Բուենոս Այրեսի Մայր տաճարում հանդիպում է ունեցել կարդինալ Խորխե Գարսիա Կուերվայի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը Բուենոս Այրեսի Մայր տաճարում հանդիպում է ունեցել կարդինալ Խորխե Գարսիա Կուերվայի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսի Մայր տաճարում հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի կարդինալ Խորխե Գարսիա Կուերվայի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հոգևոր-եկեղեցական կառույցների անաչառ դերակատարությունը հանրային համերաշխության ձևավորման և հասարակության բևեռացման չեզոքացման գործում:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջայց է կատարել Մայր տաճարում, ծանոթացել տաճարի պատմությանն ու մշակութային ժառանգությանը, եղել է Մայր տաճարի ներսում առանձնացված հայ առաքելական եկեղեցու սրահում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում