Հասարակական

ՀՀ ՄԻՊ-ը Արմավիրի մարզի Նորապատ համայնքի միջնակարգ դպրոցում հանդիպել է դպրոցականների հետ

3 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը Արմավիրի մարզի Նորապատ համայնքի միջնակարգ դպրոցում հանդիպել է դպրոցականների հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 11-ին, Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Արմավիրի մարզի Նորապատ համայնքի միջնակարգ դպրոցում հանդիպել է դպրոցականների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, միջոցառումը նախաձեռնել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ): Ներկա են եղել Նորապատի, Այգևանի, Սարդարապատի դպրոցների սաները, Մեծամորի աշակերտական խորհրդի անդամները, Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, Պաշտպանի և ՔՈԱՖ-ի ներկայացուցիչները, դպրոցի տնօրինությունն ու ուսուցչական կազմը:

«Իր բացման խոսքում Անահիտ Մանասյանը շնորհավորել է դեկտեմբերի 10-ին նշվող Մարդու իրավունքների միջազգային օրվա և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 75-ամյակի առթիվ:

Պաշտպանը նշել է, որ հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ էր, որն առանձնահատուկ դերակատարություն ունեցավ արժանապատվության, հավասարության և իրավունքահեն արժեքների վրա կառուցված աշխարհակարգի ձևավորման ու զարգացման համար:

Դիմելով աշակերտներին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը և նշել, որ հենց այս հանդիպմամբ է սկսում Մարդու իրավունքների օրվան նվիրված արշավը։ Պաշտպանն ընդգծել է, որ նման հանդիպումների միջոցով հնարավորություն է ստեղծվում երեխաներից լսել իրենց հուզող հարցերը և անձամբ ներկայացնել երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում երեխաներն իրենց հուզող հարցերն անմիջականորեն ուղղել են Պաշտպանին: Հարցերը վերաբերել են երեխաների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցականների իրավունքների պաշտպանությանը, բուլինգին, երեխաների նկատմամբ բռնության դրսևորումներին, կրթության իրավունքին, լսված լինելու և ազատորեն կարծիք արտահայտելու իրավունքին և այլն։

Աշակերտներին ներկայացվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու եղանակները:

Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է յուրաքանչյուր մարդու անհատական դերակատարության կարևորությունը համերաշխ ու հանդուրժող հասարակություն կառուցելու տեսանկյունից։ Պաշտպանը ներկայացրել է նաև իրավունքահեն մոտեցումների նշանակությունն այնպիսի հասարակական միջավայրի կայացման հարցում, որտեղ մարդն է բարձրագույն արժեքը։

Հանդիպման վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր քննարկման համար և պատրաստակամություն հայտնել երեխաներին հյուրընկալել Պաշտպանի աշխատակազմում:

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը  բարձրացնելով

Իրավունք

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը բարձրացնելով

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում