Հասարակական

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 11-ին, ժամը 16։25-ին ահազանգ է ստացել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:42-ին, մարվել՝ 19:15-ին: Այրվել է կուտակած անասնակեր՝ մոտ 500 հակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում