Հասարակական

Ամուսիններն առցանց մեծ ծավալի թմրամիջոց են վաճառել, նրանց մեղադրանք է ներկայացվել

5 րոպեի ընթերցում

Ամուսիններն առցանց մեծ ծավալի թմրամիջոց են վաճառել, նրանց մեղադրանք է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին և 264-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող՝ 1989թ․ծնված Մ․ Ս․-ի և 1997թ․ ծնված Ա․ Հ․-ի նկատմամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նրանք ձերբակալվել են, և միջնորդություններ են ներկայացվել դատարան նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։ Դատարանի կողմից մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։

«Քրեական վարույթի ընթացքում խուզարկություններ են կատարվել մեղադրյալների փաստացի բնակության հասցեում, ինչպես նաև նրանց կողմից շահագործվող ավտոմեքենաներում։ Արդյունքում՝ առգրավվել է թվով 25 հատ փաթեթներում առանձնացված մարիխուանա տեսակի թմրամիջոց, կշեռքներ, թմրամիջոցների իրացմամբ զբաղվելու համար նախատեսված այլ տարատեսակ առարկաներ, ձեռագիր գրառումներ պարունակող նոթատետրեր, կտրոններ, ինչպես նաև 40-ից ավելի տարատեսակ պլանշետներ, դյուրակիր համակարգիչներ և բջջային հեռախոսներ։

Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ամուսինները 2020-2023 թվականների ընթացքում «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում զբաղվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացմամբ, ինչի համար ստեղծել են «Շուկա» անվամբ հարթակը, և իրականացրել դրա կառավարումը։ Կառավարումն իրականացրել են ինչպես անձամբ, այնպես էլ որպես ադմինիստրատորներ հանդես եկող տելեգրամյան օգտատերերի միջոցով։ Ընդհուպ՝ հանցավոր գործունեությանն առավել համակարգված բնույթ հաղորդելու նպատակով ընդունվել և հաստատվել է էջի գործունեության «կանոնադրություն», իսկ գործունեություն իրականացնող էջերի և գնորդների միջև առաջացած անհամաձայնությունները լուծելու համար հարթակում ընդգրկվել են «արբիտրի» կարգավիճակ ունեցող անձինք, որոնց տրվել է վեճերն ուսումնասիրելու և որոշումներ կայացնելու հնարավորություն։

Հարթակի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կատարելու համար ամուսինների կողմից հիմնականում ռուսաստանյան, ամերիկյան, վիետնամական, ինդոնեզական և պակիստանյան բջջային օպերատորների կողմից սպասարկվող բջջային հեռախոսահամարների միջոցով «Telegram» հավելվածում ստեղծվել և կառավարվել են «Պոլետտայի Սնկեր» անվամբ @polettayisnker_operator հղմամբ, «Weed.am» անվամբ @Weed_am հղմամբ, «WeedLife» անվամբ «@Weed_life420» հղմամբ, «Կանաչի» անվամբ @KanachiYVN հղմամբ, ինչպես նաև շուրջ 59 այլ հղումներով ու անվանումներով խանութ-հարթակները։

Վերոնշյալ բոլոր հարթակների կառավարումն իրականացվել է մեղադրյալներից խուզարկությամբ առգրավված 20-ից ավելի՝ կորպորատիվ ընդհանուր բնորոշիչ՝ պատկերանշան ունեցող պլանշետների միջոցով։

Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ վերջիններս թմրամիջոցների վաճառքի արդյունքում գումարներն ստացել են իրենց կողմից կառավարվող և պարբերաբար փոփոխվող կրիպրոարժութային դրամապանակներին, ապա, դրանք փոխակերպելով ՀՀ դրամի, փոխանցել են ՀՀ տարածքում գործող վճարահաշվարկային համակարգերում իրենց կամ իրենց փոխկապակցված անձանց անուններով բացված դրամապանակներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցների և դրանից ստացված գումարների շրջանառության և փողերի լվացման ամբողջական ծավալները պարզելու ուղղությամբ։

Նշվում է, որ վերոնշյալ բոլոր խանութ-հարթակների էջերը և դրանցով կատարված գործողությունների, վարված նամակագրությունների վերաբերյալ տեղեկությունները գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի լիարժեք տիրապետման և տեսանելիության պայմաններում։

Հանցանքիհամարմեղադրվողըհամարվումէանմեղ,քանիդեռնրամեղավորություննապացուցվածչէՀՀքրեականդատավարությանօրենսգրքովսահմանվածկարգով`դատարանի`օրինականուժիմեջմտածդատավճռով:

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը  բարձրացնելով

Իրավունք

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը բարձրացնելով

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում