Հասարակական

Տաշիր քաղաքում անասնագոմի տանիք է այրվել, փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 80 խոշոր եղջերավոր կենդանի

1 րոպեի ընթերցում

Տաշիր քաղաքում անասնագոմի տանիք է այրվել, փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 80 խոշոր եղջերավոր կենդանի

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 10-ին, ժամը 12:12-ին ահազանգ է ստացել, որ Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհին այրվում են անասնագոմեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի, պարզվել է, որ այրվում է Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցում գտնվող անասնագոմի (մոտ 1000 քմ) տանիքը:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 12։45-ին, մարվել՝ 14:01-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը և առաստաղը (ընդհանուր մոտ 120 քմ). փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 80 խոշոր եղջերավոր կենդանի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում