Հասարակական

Ամբակում Գրիգորյանն ԱՊՀ երկրների ՔԾ-ների ղեկավարների խորհրդին ներկայացրել է ՀՀ քրեակատարողական համակարգի բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

Ամբակում Գրիգորյանն ԱՊՀ երկրների ՔԾ-ների ղեկավարների խորհրդին ներկայացրել է ՀՀ քրեակատարողական համակարգի բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական՝ VIII նիստին։ Ներկա են գտնվել նաև ծառայության շտաբի պետ Արտակ Սարգսյանը և գլխավոր մասնագետ Ռաֆայել Հարությունյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, նիստն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով։ Ամբակում Գրիգորյանն իր ելույթում Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի Հանրապետությունների քրեակատարողական ծառայությունների գործընկերներին ներկայացրել է Հայաստանի քրեակատարողական համակարգի արդի վիճակն ու վերջին ժամանակներում իրականացված աշխատանքները, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումները։ Ամբակում Գրիգորյանը մասնավորապես անդրադարձ է կատարել քրեակատարողական ծառայողների ատեստավորման նոր կարգի ներդրմանը, որն ուժի մեջ է մտնելու 2024 թվականից, ներկայացրել է նաև Ծառայության օպերատիվ համակարգում նախատեսվող կառուցվածքային փոփոխությունները, որոնք թույլ կտան առավել վերահսկելի դարձնել օպերատիվ իրավիճակը քրեակատարողական հիմնարկներում։

Ըստ աղբյուրի՝ արդեն իսկ իրականացված աշխատանքներից Ամբակում Գրիգորյանն առանձնացրել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ներդրված, հանրային պաշտպանների և ազատազրկված անձանց տեսահաղորդակցությունն ապահովող փորձնական ծրագիրը, որը նպատակ ունի հեշտացնելու անվճար իրավաբանական օգնության հասանելիությունը՝ միաժամանակ ապահովելով փաստաբան-վստահորդ կապի գաղտնիությունը։ Բացի այդ՝ նա ներկայացրել է պետական միջոցների հաշվին ազատազրկված անձանց թարգմանչական ծառայություններ մատուցելու ծրագիրը։

Նշվում է, որ Ամբակում Գրիգորյանը կարևորել է նաև համագործակցության ամրապնդումը քրեակատարողական հիմնարկներում ծայրահեղական և ահաբեկչական գաղափարների դեմ պայքարում։

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը  բարձրացնելով

Իրավունք

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը բարձրացնելով

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում