Ի՞նչ ընթացակարգերով են նշանակվելու երեխայի ծննդյան և մայրության նպաստները ԼՂ-ից բռնի տեղահանվածներին․պարզաբանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ և մայրության նպաստ նշանակելու ընթացակարգերն ու դիմումների ընդունման ժամանակացույցը։

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ դեկտեմբերի 8-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ժամանակ Զարուհի Մանուչարյանը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունում երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող փախստականը կարող է դիմել, եթե ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով և Լեռնային Ղարաբաղում այդ նպաստը չի նշանակվել։

«Դիմումների ներկայացման ընթացակարգը կներկայացվի առաջիկայում։ Երկուշաբթի օրվանից մեր հայրենակիցներն արդեն կկարողանան ներկայացնել դիմումները, որոնք կընդունվեն նույն սկզբունքներով, ինչպես և աջակցության ծրագրերի դեպքում, այսինքն՝ ելակետը, հիմնական հարթակը լինելու է Միասնական սոցիալական ծառայության կայքէջը»,-պարզաբանել է Մանուչարյանը՝ հայտնելով, որ նպաստի նշանակման համար դիմումները կընդունվեն ընթացիկ տարվա դեկտեմբերի 11-ից։

Անդրադառնալով մայրության նպաստին, նա իրազեկել է, որ ՀՀ-ում մայրության նպաստի նշանակման համար անձը կարող է դիմել, եթե բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ բնակության վայրի հասցեով և ԼՂ-ում նրան այդ նպաստը չի նշանակվել։

Մանուչարյանի խոսքով՝ եթե անձը չի աշխատում և ԼՂ-ից բռնի տեղահանվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի՝ 140 օրվա կամ երեխայի ծննդյան օրվանից հետո 70 օրվա ընթացքում, ապա մայրության նպաստ նշանակելու կարող է դիմել 2023 թվականի դեկտեմբերի 11-ից հետո 140 օրվա ընթացքում։ Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում մայրության նպաստ չի նշանակվելու։ Սահմանված ժամկետում դիմումը պետք է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայություն։ Անհրաժեշտ է լինելու կցել ՀՀ կամ ԼՂ համապատասխան բժշկական կազմակերպության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ դրա բացակայության դեպքում երեխայի ծննդյան վկայականը։

Աշխատող մայրերին ընդհանուր կարգով նշանակելու, հաշվարկելու և վճարելու է գործատուն։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին