Գյումրիում մեկնարկեց «Մինասի պատգամը» խորագրով երկօրյա գիտաժողովը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մեկնարկեց «Մինասի պատգամը» խորագրով երկօրյա գիտաժողովը: Ծրագիրն իրականացվում է մեծանուն գեղանկարչի 95-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում՝ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի առաջարկով և ֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացնում է «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ գիտաժողովը մեկնարկեց «Զրույց թեյի սեղանի շուրջ» ձևաչափով: Նախատեսվում են նաև այցելություններ Մինաս Ավետիսյանի գեղանկարների տեղադրման վայրեր Շիրակի մարզում՝ Ազատան, Վահրամաբերդ, Ջաջուռ, Գյումրու համայնքապետարան, Գյումրու դրամատիկական թատրոն:

Գյումրու արտադրական տարբեր ձեռնարկություններում և այլ հաստատություններում գտնվող Մինաս Ավետիսյանի որմնանկարները մեծապես տուժել էին 1988-ի երկրաշարժից, դրանք տարբեր տարիներին վերականգնվեցին: Այս պահին մասնակի վերականգնման խնդիր ունի Մինասի որմնանկարներից միայն մեկը:

«Շիրակի մարզում Միանաս Ավետիսյանի որմնանկարներից այս պահին մասնակի խնդիր ունի Ազատանի մշակույթի տանը գտնվող «Սարերում» գործը: Ըստ էության, թեև խոսքը մեկ որմնանկարի մասին է, այն բաղկացած է երկու մասից՝ պատշգամբային հատվածը կիսում է որմնանկարը: Շատ սիրուն որմնանկար է ու քանի որ շենքը երկրաշարժին շատ չէր վնասվել, այն հիմա մասնակի վերականգնման խնդիր ունի: Ի դեպ, տեղափոխման խնդիր չունենք, ինչը շատ կարևոր է»,-տեղեկացրեց «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Արման Ավետիսյանը, նշելով, որ ի տարբերություն Մինասի որմնանկարի, լուրջ խնդիր կա Խաչատուր Վարդպարոնյանի ու Հակոբ Հակոբյանի որմնանկարների հետ կապված:

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը 1973 թվականին է նկարվել և գտնվում էր Գյումրու գործարաններից մեկի պատին։ 2016-ին որմնանկարը վերանորոգվեց Միացյալ Նահանգների դեսպանատան աջակցությամբ, տեղափոխվեց Դրամատիկական թատրոն, սակայն տարիներ շարունակ թատրոնի տնօրինությունը բարձրաձայնում է որմնանկարի պահպանության խնդիրը: Այս պահին էլ որմնանկարի այլ տարածք տեղափոխման գործընթացը քննարկման փուլում է: «Սրանից բացի Գյումրիում կա Հակոբ Հակոբյանի ևս մեկ որմնանկար, որի մասին, անկեղծ, ոչ մեկը չգիտեր: Այս պահին կառույցը, որտեղ գտնվում է որմնանկարը, բարեգործական ճաշարան է ու անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել այդ որմնանկարը պահպանելու համար: Երկու որմնանկարներ կան նաև Գյումրու «Ստրոմմաշինա» գործարանի ճաշարանում. մինչև հիմա վիճելի է, թե ովքեր են այդ որմնանկարների հեղինակները, բայց երկուսն էլ արժեք ունեցող ու պրոֆեսիոնալ գործեր են և դրանք ևս, անշուշտ, պահելու խնդիր ունենք ու անխոս, դրանց հետ կապված ևս պետական մոտեցում է պետք»,-հավելեց Արման Ավետիսյանը:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող