Միջազգային

COP 28. Համաժողովի առաջին 5 օրերի ընթացքում հավաքագրվել է ավելի քան 83 միլիարդ դոլար

3 րոպեի ընթերցում

COP 28. Համաժողովի առաջին 5 օրերի ընթացքում հավաքագրվել է ավելի քան 83 միլիարդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Դուբայում անցկացվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովը (COP28), որի բացմանը և դրան հաջորդող մի շարք միջոցառումներին մասնակցել են ավելի քան 140 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արդեն դեկտեմբերի 6-ի դրությամբ COP28-ը շոշափելի արդյունքների է հասել, որի մասին հաղորդագրություն է տարածվել։ Համաժողովի առաջին 5 օրերի ընթացքում հավաքագրվել է ավելի քան 83 միլիարդ դոլար, որը նախատեսվում է օգտագործել կլիմայի փոփոխության դեմ պայքարի տարբեր միջոցառումների համար։

726 միլիոն դոլար կհատկացվի «Կորուստների և վնասների» ֆինանսավորման համար՝ աջակցելու կլիմայի ճգնաժամի առաջնագծում գտնվողներին։ 3,5 մլրդ դոլար կհատկացվի «Կանաչ կլիմայի հիմնադրամին», 133,6 միլիոն դոլար՝ «Ադապտացիայի հիմնադրամին», 129,3 միլիոն դոլար՝ «Ամենաքիչ զարգացած երկրների հիմնադրամին», 31 միլիոն դոլար՝ «Կլիմայի փոփոխության հատուկ հիմնադրամին»։

Այս նախաձեռնությունները ստացել են տասնյակ երկրների աջակցությունը։

Բացի այդ, կլիմայի փոփոխության դեմ դրական գործողություններին զարկ տալու համար ԱՄԷ-ն գործարկել է 30 միլիարդ դոլարի հիմնադրամ, որը նախատեսում է ամբողջ աշխարհից հավաքագրել լրացուցիչ 250 միլիարդ դոլար։

Խոցելի երկրներին օգնելու համար ԱՄԷ-ն հանձն է առել տրամադրել 200 միլիոն դոլար, ինչպես նաև 150 միլիոն դոլար՝ ջրի անվտանգության հետ կապված լուծումների համար։

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ Համաշխարհային բանկը 2024 և 2025 թվականներին տարեկան 9 միլիարդ դոլարով կավելացնի կլիմայի հետ առնչվող նախագծերի ֆինանսավորումը։ Իսկ Բազմակողմ զարգացման բանկերի կողմից կլիմայի ոլորտին ուղղված գործողությունների ֆինանսավորման գումարը կավելացվի 22,6 միլիարդ դոլարով։

Այս տարվա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի ընթացքում Դուբայը կհյուրընկալի ավելի քան 70 հազար պատվիրակների տարբեր երկրներից, ներառյալ՝ պետությունների ղեկավարների, խոշոր բիզնեսի և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հետազոտողների, փորձագետների և լրագրողների։ Սա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի մասնակիցների ամենամեծ թիվն է ամբողջ պատմության ընթացքում:

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Միջազգային

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

Միջազգային

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

Միջազգային

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում