Փալոնը պնդում է, որ ԱՄՆ-ն անվտանգության աջակցություն տրամադրի Հայաստանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը 32 հայ գերիների ազատ արձակման շուրջ, որի մասին կողմերը դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարություն են տարածել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կոնգրեսականը նաև պնդում է, որ ԱՄՆ-ն պետք է Հայաստանին տրամադրի անվտանգության աջակցություն։

«Ուրախ եմ տեսնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են համաձայնության գալ 32 հայ գերիների ազատ արձակելու հարցում։ Սա կարևոր քայլ է դեպի առաջ, սակայն ԱՄՆ-ն պետք է Հայաստանին տրամադրի անվտանգության աջակցություն՝ Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար», - գրել է Փալոնը X սոցիալական հարթակում։

Ինչպես ավելի հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский

ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պորտուգալական լիգայից

Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր

ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարները քննարկել են ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները

Չինաստանը դեմ է հանդես գալիս Գազայի բնակիչների արտաքսմանը

Եկամուտների մեծ մասն ավտոմատ կլրացվի, քաղաքացին պետք է միայն ստուգի և հաստատի. ՊԵԿ նախագահ

ՄԻՊ-ն ազդարարում է ուսումնական հաստատություններում իրավունքի իրազեկման արշավի մեկնարկը

Համահայկական ձմեռային խաղեր. լեռնադահուկի մրցաշարի տղամարդկանց պայքարում լավագույնները Երևանի թիմից են