Միջազգային

2023 թվականին Գերմանիա է ժամանել ավելի քան 325 հազար փախստական

1 րոպեի ընթերցում

2023 թվականին Գերմանիա է ժամանել ավելի քան 325 հազար փախստական

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում ընթացիկ տարվա հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում երկրում գտնվող անձանց անունից ապաստան ստանալու ավելի քան 325 հազար դիմում է ներկայացվել, ինչը 60%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Գերմանիայի Միգրացիայի և փախստականների գրասենյակը:

Մինչ օրս որոշումներ են կայացվել 242185 դիմումների վերաբերյալ։ Դիմումների մեծ մասը ստացվել են Սիրիայի (97,2 հազար), Թուրքիայի (56,7 հազար), Աֆղանստանի (50,3 հազար), Իրաքի (11,5 հազար), Իրանի (9,7 հազար), Վրաստանի (8,9 հազար) և Ռուսաստանի Դաշնության (8,4 հազար) քաղաքացիներից։

Վերջին ամիսներին Գերմանիան ակտիվորեն քննարկում է միգրացիոն հոսքերի սահմանափակման հնարավորությունը։ Սեպտեմբերի վերջին կանցլեր Օլաֆ Շոլցն ասաց, որ չափազանց շատ փախստականներ են հավաքվում Գերմանիայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում