ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան վերահաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ։ Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Ռուսաստանի նախագահը աշխատանքային այցով մեկնել էր ԱՄԷ և Սաուդյան Արաբիա, որտեղ բանակցություններ է վարել նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանի և թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ։
Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մակարդակներում երկու երկրներին հուզող հարցերի շուրջ, ինչպես նաև վերահաստատել են իրենց վճռականությունը՝ ամրապնդելու համագործակցությունը այդ խնդիրների լուծման համար։