Հասարակական

Շուրջ 50 մարդուց կաշառք ստանալու մեջ մեղադրվող Մարաշի անձնագրային խմբի պաշտոնյաների մասով քրվարույթն ուղարկվել է դատարան

4 րոպեի ընթերցում

Շուրջ 50 մարդուց կաշառք ստանալու մեջ մեղադրվող Մարաշի անձնագրային խմբի պաշտոնյաների մասով քրվարույթն ուղարկվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրերի և վիզաների վարչության Մարաշի անձնագրային խմբի երկու պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիներից տարբեր չափերի կաշառք ստանալու և գումարների հափշտակության 50 դեպք: Ընդ որում՝ մի շարք դեպքերում քաղաքացիներն իրենք են իրենց նախաձեռնությամբ առաջարկել և տվել կաշառքի գումարները՝ որպես մատուցված անձնագրային ծառայությունների դիմաց «շնորհակալություն»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Ս.-ն, զբաղեցնելով վերը նշված անձնագրային խմբի քաղաքացիական հատուկ ծառայության առաջին կարգի մասնագետի պաշտոնը, տասներկու դեպքում անձամբ, իսկ երեսունհինգ դեպքում նույն անձնագրային խմբի առաջատար մասնագետ-խմբի ղեկավար Լ. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խախտել են օրենսդրությամբ սահմանված արգելքը և բազմաթիվ քաղաքացիների ու նրանց մատնանշած անձանց օգտին իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ անձնագրային գործողություններ կատարելու համար վերջիններից պահանջել և ստացել են կաշառք:

«Մասնավորապես՝ Ա. Ս.-ն և Լ. Հ.-ն նույնականացման քարտերի տրամադրման սահմանափակումների պայմաններում վերոհիշյալ անձանց նախապատվություն տալու ու նշված քարտերը տրամադրելու, անձնագրային գործողություններն արտահերթ կատարելու կամ անձնագրային և վիզաների վարչության գործառույթներից բխող այլ գործողություններ իրականացնելու համար, պետական տուրքի գումարներից բացի, քաղաքացիներից պահանջել և ստացել են տարբեր չափերի՝ 2.000-ից 50.000 ՀՀ դրամ կաշառք:

Օրինակ՝ անձնագրային խումբ դիմած անձանցից մեկի անվամբ ՀՀ քաղաքացու անձնագիր ձևակերպելու և տրամադրելու, ինչպես նաև համապատասխան հասցեում վերջինիս հաշվառելու համար 2023 թվականի հունվարի 11-ին հիշյալ պաշտոնատար անձինք պետական տուրքի գումարներից բացի, նրանից պահանջել և ստացել են 50.000 ՀՀ դրամ կաշառք:

Մեկ այլ քաղաքացու նույնականացման քարտի ձևակերպումներն էլ կատարելու համար նրանից, բացի 3.300 ՀՀ դրամ պետական վճարից, որպես կաշառք պահանջել են 20.000 ՀՀ դրամ, որից բացի, տվյալ քաղաքացին իր նախաձեռնությամբ տվել է ևս 5.000 ՀՀ դրամ կաշառք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վերը նկարագրված հանցավոր արարքների համար Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (35 դրվագ), 435-րդ հոդվածի 1-ին մասով (12 դրվագ) և 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ):

Լ. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (35 դրվագ) և 44-435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):

Նշվում է, որ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը  բարձրացնելով

Իրավունք

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը բարձրացնելով

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում