Հարցազրույց

Հայաստանը նախատեսում է մինչև 2040 թվականը այլընտրանքային էներգիայի տեսակարար կշիռն էներգետիկ համակարգում հասցնել 60 տոկոսի․ ՀՀ նախագահի հարցազրույցը

3 րոպեի ընթերցում

Հայաստանը նախատեսում է մինչև 2040 թվականը այլընտրանքային էներգիայի տեսակարար կշիռն էներգետիկ համակարգում հասցնել 60 տոկոսի․ ՀՀ նախագահի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է, թե ինչ պարտավորություններ և անելիքներ ունի Հայաստանը կլիմայական մարտահրավերների դեմ գլոբալ պայքարի համատեքստում։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ամփոփել է իր աշխատանքային այցը Դուբայ, որտեղ նրա գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28):

Նախագահն ընդգծեց, որ Հայաստանը մասնակից է կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում համաշխարհային պայմանավորվածություններին, որոնք երկիրը կնքել է տարբեր տարիների ընթացքում։

Խաչատուրյանը նշեց, որ Հայաստանը, ինչպես աշխարհի մյուս երկրները, ունի արտանետումները կրճատելու և սահմանափակելու, այլընտրանքային էներգետիկ աղբյուրների տեսակարար կշռի մեծացման պարտավորություն։ «Մեր էներգետիկ ռազմավարության մեջ վերջերս փոփոխություն տեղի ունեցավ, և մենք նախատեսում ենք արդեն 2030 թվականին մեր էներգետիկ համակարգում արևային էներգիայի տեսակարար կշիռը հասցնել 15 տոկոսի։ Մենք ռեալ ենք համարում, որ 2030 թվականին կարող ենք հասնել դրան»,- ասաց Խաչատուրյանը՝ նշելով, որ այս պահին արևային էներգիայի տեսակարար կշիռը Հայաստանի էներգետիկ համակարգում 5 տոկոս է։

Նախագահը մանրամասնեց, որ մինչև 2040 թվականը նախատեսվում է ընդհանրապես այլընտրանքային էներգիայի (հիդրոկայանները, հողմային և արևային էներգիա, ատոմային էներգիա) տեսակարար կշիռը ՀՀ էներգետիկ համակարգում հասցնել մինչև 60 տոկոսի:

Վահագն Խաչատուրյանը կարևորեց այն հանգամանքը, որ բոլորն են համաձայն, որ հարկավոր է հրաժարվել նաև հանածո վառելիքի օգտագործումից և աստիճանաբար անցնել այլընտրանքային էներգիայով աշխատող ավտոմեքենաների օգտագործման՝ հստակեցնելով, որ խոսքը հիմնականում էլեկտրոմոբիլների կամ, տեխնոլոգիական նոր լուծումներ գտնելու դեպքում, ջրածնով աշխատող մեքենաների մասին է։

Հաջորդ կարևոր խնդիրն այս գործընթացում նոր տեխնոլոգիաների կիրառումն է։

Նախագահի խոսքով՝ վերը նշված պարտավորությունները համաշխարհային մակարդակով դրված են բոլոր երկրների առջև, և Հայաստանը չի կարող այդ ամենից զերծ մնալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեղադրություն

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

Նշանակում

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Փարիզում հունիսի 27-ին կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պաշտոնական արարողությանը

Սպորտ

Փարիզում հունիսի 27-ին կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պաշտոնական արարողությանը

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Հայաստան

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ

Հայաստան

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում