Միջազգային

Չինաստանն Ուկրաինայում հակամարտող կողմերին կոչ է արել ակտիվացնել ջանքերը խաղաղության հասնելու համար

1 րոպեի ընթերցում

Չինաստանն Ուկրաինայում հակամարտող կողմերին կոչ է արել ակտիվացնել ջանքերը խաղաղության հասնելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանը Ուկրաինայում հակամարտող բոլոր կողմերին կոչ է անում իրատեսական դիրքորոշում ընդունել և ակտիվացնել ջանքերը խաղաղության հասնելու համար։

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Չինաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը։

«Չինաստանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում մնում է անփոփոխ: Մենք միշտ կանգնած ենք եղել խաղաղության և երկխոսության կողքին և միշտ հավատարիմ ենք եղել խաղաղ բանակցություններին նպաստելու՝ հրադադարի հասնելու և հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտելու համար»,-նշել է նա՝ հավելելով, որ Չինաստանը կոչ է անում բոլոր կողմերին ակտիվացնել իրենց ջանքերը խաղաղության հասնելու համար, որպեսզի մարտերը որքան հնարավոր է շուտ ավարտվեն։

Դիվանագետն ընդգծել է, որ Չինաստանը շարունակում է աշխատել բոլոր կողմերի հետ և ջանքեր է գործադրում ճգնաժամի քաղաքական կարգավորմանը նպաստելու համար:

Նրա խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի երկարաձգումն ու բարդացումը չի ծառայում կողմերի շահերին, և միջազգային հանրությունը պետք է համատեղ ջանքեր գործադրի այս ճգնաժամի բացասական կողմնակի ազդեցությունները նվազագույնի հասցնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում