Էական քայլեր են արվում դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար․վարչապետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացրեց, թե ինչ բարեփոխումներ են իրականացվել վերջին հինգ տարում դատական համակարգում, և ինչ քայլեր են ձեռնարկվել դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար։

«5 տարի իրականացրած բարեփոխումներից հետո մենք տեսնում ենք ի վերջո ապօրինի գույքի բռնագանձման գործերի որոշակի ակտիվություն, և այդ գործերը քննվում են նոր ձևավորված հակակոռուպցիոն դատարաններում: Ինչպես գիտեք, հեղափոխությունից հետո ձևավորել ենք 3 ատյանի հակակոռուպցիոն դատարաններ՝ դատավորների բարձր աշխատավարձով: Ընդ որում, հիմա արդեն դատական համակարգի աշխատավարձերով մենք մոտենում ենք եվրոպական չափանիշներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարեց ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի (փոփոխված տարբերակ) քննարկման ժամանակ։

Նա ընդգծեց՝ էական քայլեր են արվում դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար:

«2018 թվականից ի վեր Հայաստանում դատավորի 60 նոր հաստիք է ավելացել, բազում այլ բարեփոխումներ են իրականացվել: Հիմա արդեն փոքր՝ մինչև 5 մլն դրամ գումարի բռնագանձման տեղական գործերով արբիտրաժային վճիռների հարկադիր կատարումն իրականացվելու է առանց դատարանին ծանրաբեռնելու: Ընդունվել է փաթեթ, որով դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վերջին երկու տարվա ընթացքում տվյալ դատավորը կքննի միայն վճարման կարգադրություն արձակելու և պարզեցված վարույթի գործեր, որպեսզի թոթափվի մյուս դատավորների բեռը և չավարտված ու փոխանցված գործեր չլինեն, որոնք մեր օրենսդրությամբ սկսվում են զրոյից։

Վարչական, քաղաքացիական և սնանկության վարույթներում առավել շատ հնարավոր կլինի գործերը քննել գրավոր ընթացակարգով՝ արագ և արդյունավետ, առանց փոքր հարցերով նիստ վարելու: Հայցադիմումը և կից փաստաթղթերը վերադարձնելու գործառույթը տեխնիկական դեպքերում վերապահվելու է դատավորների օգնականներին, ինչի արդյունքում կարագանա փաստաթղթերի սխալների շտկումը և պատշաճ հայցերի հարուցումը: Նախատեսվում է դատարաններին ազատել ակնհայտ անհիմն հայցերից, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը թոթափել փոքր դրամական գործերից, դատական ծանուցումներն իրականացնել հեռախոսակապի կամ ինտերնետ կապի կիրառմամբ, օրինակ՝ հաղորդագրություն ուղարկելով, ամբողջությամբ թվայնացնել քաղաքացիական և վարչական դատավարությունը»,- ասաց վարչապետը, հավելելով, որ սրանք քայլեր են, որոնք դատարաններին թույլ կտան հնարավորինս քիչ ժամանակ ծախսել տեխնիկական և ակնհայտ ելքով աշխատանքի վրա և կենտրոնանալ արդարություն և արդարադատություն իրականացնելու գործի վրա:

Վարչապետի համոզմամբ՝ արդյունքը կլինի այն, որ ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ եթե իր նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել, ինքն արդարությունը պետական ինստիտուտների միջոցով վերականգնելու հնարավորություն ունի։

«Այս զգացողությունն էական է մեր պետության, ՀՀ զարգացման շահերի տեսանկյունից»,- եզրափակեց վարչապետը։

Հայերեն

Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի

ՀՀ ՄԻՊ-ը ԵՄ խորհրդարանի պատգամավորի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում առկա ատելության խոսքին հակազդելու կարևորությանը

Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ

Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել

Շիրակի մարզպետի գլխավորությամբ ամփոփվել են մարզային բուժհաստատությունների ֆինանսական ցուցանիշները

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը

Գյումրիի ավագանին հավանություն տվեց 48 փողոցների և 1 հրապարակի հիմնանորոգման սուբվենցիոն հայտին

Tripp+ հիմնադրամը կղեկավարի Կոնստանտին Սոկոլովը

Սիսիանի համայնքապետարանն իր բնակիչներին մատուցում է սոցիալական տաքսի ծառայություն

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ Եվրոպայում ռազմավարական զարթոնքը պետք է սկսվի խաղաղության վերականգնման բանակցային ջանքերից․ BTA