Հայաստանը շատ ակտիվ է կլիմայական գլոբալ մարտահրավերները հաղթահարելու գործում․ Հակոբ Սիմիդյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն արդյունավետ է համարում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28) Հայաստանի պատվիրակության մասնակցությունը և հույս հայտնում, որ դրա կոնկրետ արդյունքներն առաջիկայում կերևան։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Դուբայում էր, որտեղ մասնակցել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում, ամփոփելով Հայաստանի պատվիրակության այցը, Հակոբ Սիմիդյանն ընդգծեց, որ հագեցած աշխատանքային գրաֆիկ են ունեցել։ «Համաժողովում Հայաստանի պատվիրակության աշխատանքային գրաֆիկը բավականին հագեցած էր, առաջին հերթին նախագահի օրակարգն էր հագեցած, որում ընդգրկված էին նաև բնապահպանական հիմնախնդիրներին անդրադարձեր։

Իմ օրակարգը նույնպես բավականին ակտիվ և հագեցած էր։ Միջազգային գործընկերների հետ երկկողմ և ընդլայնված հանդիպումների ընթացքում քննարկել ենք համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և նոր ծրագրեր մեկնարկելու հնարավորությունները: COP 28-ում, կարծես, որոշակի ամփոփում կար արդեն արված աշխատանքների։ Հաշվի առնելով աշխարհում առկա նոր մարտահրավերները, պատերազմները, որոնք նոր խնդիրներ են առաջ բերում նաև շրջակա միջավայրի ոլորտում, կարևոր էր, որ պետությունների առաջնորդներն այս հարթակում կարողանային նոր հնարավորություններ գտնել՝ միավորելու ջանքերը և կլիմայական հիմնախնդիրներին լուծումներ տալու»,- ասաց Սիմիդյանը։

Անդրադառնալով կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարում Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերին՝ նախարարը նշեց, որ Հայաստանը հանձնառություն ունի մինչև 2030 թվականը 1990 թվականի համեմատ 40 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները։ Նրա խոսքով՝ վերջնական փուլում է գտնվում մինչև 2050 թվականը ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ռազմավարությունը, և, հավանաբար, մինչև տարեվերջ այն կներկայացվի կառավարության հաստատմանը։

Նախարարը նաև հայտնեց, որ Կլիմայի մասին օրենք են մշակում, որի շուրջ աշխատանքն ընթացքի մեջ է։ «Մենք այս ուղղություններով նաև COP 28-ում քննարկումներ ունեցանք միջազգային մեր գործըներների հետ։ Հայաստանը կլիմայական գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում շատ ակտիվ է, և այս երկու օրերի ընթացքում էլ բանակցություններ, զրույցներ ենք ունեցել, նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունների և տեսանելի արդյունքներ գրանցելու շուրջ։

Հակոբ Սիմիդյանը COP 28-ի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Կանաչ կլիմայի հիմնադրամի Երկրների համագործակցության հարցերով տնօրեն Կարոլինա Ֆուենտեսի, Հարմարվողականության հիմնադրամի ղեկավար Միկո Օլիկայնենի, ԱՍԳ Գործընկերության աջակցման գրասենյակի գլոբալ տնօրեն Պաբլո Վիեյրայի և Երկրների ներգրավվածության հարցերով տնօրեն Մարիանա Պանունսիո-Ֆելդմանի, Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) COP15 նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիի և մի շարք միջազգային գործընկերների հետ։

Գործընկերներից շատերին նախարարը հրավիրել է այցով գտնվել Հայաստանի Հանրապետությունում և տեղում ծանոթանալու ոլորտում իրականացվող բարեփոխումներին ու ծրագրերին։

Հայերեն Español Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում