ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայում ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) աշխատակիցների զոհերի թիվը հասել է 111-ի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է կազմակերպության զեկույցում։
«Հոկտեմբերի 7-ից մինչ օրս UNRWA-ի 111 աշխատակից է զոհվել»,- ասվում է զեկույցում։
Ավելի վաղ հայտարարվել էր 108 աշխատակցի մահվան մասին: