Իսրայելի ՊՆ-ն թույլ կտա մարդասիրական օգնության անցկացումը Գազա
1 րոպեի ընթերցում
![Իսրայելի ՊՆ-ն թույլ կտա մարդասիրական օգնության անցկացումը Գազա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/12/1125501.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը կշարունակի թույլ տալ մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված, ներառյալ վառելիքը, այն քանակությամբ, որը մատակարարվել էր մինչ զինադադարը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասել է Իսրայելի ՊՆ նախարարությանը կից COGAT բաժնի ներկայացուցիչը:
«Մենք շարունակում ենք թույլ տալ մարդասիրական օգնության անցկացումը սահմանված մեխանիզմի համաձայն: Կշարունակենք պահպանել այն չափը, որը եղել է մինչև զինադադարը, ներառյալ վառելիքի չափը: Մենք չենք կրճատում Գազայի հատվածի բնակիչներին անհրաժեշտ մարդասիրական օգնությունը»,- գործակալությանը հայտնել է COGAT-ի արտաքին կապերի բաժնի պետ, փոխգնդապետ Յոթամ Շեֆերը։
Նրա խոսքով՝ COGAT-ի փորձագետների թիմը Գազայի հատվածում է՝ բնակիչների կարիքներին համապատասխան մարդասիրական իրավիճակի կանոնավոր գնահատումներ անցկացնելու համար։