Միջազգային

Լիտվան ԱՄՆ-ից մարտական անօդաչու թռչող սարքեր կստանա 2024 թվականին

1 րոպեի ընթերցում

Լիտվան ԱՄՆ-ից մարտական անօդաչու թռչող սարքեր կստանա 2024 թվականին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Switchblade 600 մարտական անօդաչու թռչող սարքերը ԱՄՆ-ից Լիտվա կհասնեն 2024 թվականին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է Բալթյան հանրապետության պաշտպանության նախարարությունը։

«Մենք կդառնանք ԱՄՆ-ից հետո առաջին երկիրը, որի բանակի սպառազինության մեջ կմատակարարվեն նոր անօդաչու թռչող սարքեր, որոնք զգալիորեն կամրապնդեն ստորաբաժանումների վերատեղակայման պաշտպանության մեր հնարավորությունները»,- ռազմական գերատեսչության ղեկավար Արվիդաս Անուշաուսկասի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը:

Անօդաչու սարքերի հետ Լիտվան կստանա նաև այլ տեխնիկա:

Մարտական անօդաչուների ձեռքբերման մասին պայմանագիրը Լիտվայի կողմից ստորագրվել է ԱՄՆ գործընկերների հետ 2022 թվականի դեկտեմբերին։ Այն ժամանակ նշվում էր, որ ԱԹՍ-ների և ուղեկցող սարքավորումների ձեռքբերման պայմանագրի արժեքը կազմում է 45 մլն եվրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում