Միջազգային

Իրաքում պայթեցվել է պատգամավորի հարազատներին տեղափոխող մեքենան․ կա 10 զոհ

1 րոպեի ընթերցում

Իրաքում պայթեցվել է պատգամավորի հարազատներին տեղափոխող մեքենան․ կա 10 զոհ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրաքի արևելյան Դիյալա նահանգում նոյեմբերի 30-ի երեկոյան ճանապարհին ռումբ է պայթեցվել, այնուհետև՝ հրաձգություն տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 14 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ անվտանգության ուժերում երկու աղբյուրների՝ հարձակումը տեղի է ունեցել Ամրանիյա քաղաքի մերձակայքում, թիրախավորվել են տեղի պատգամավորներից մեկի հարազատները։ Պայթեցվել են ճանապարհի վրա տեղադրված երկու ռումբեր, որոնք ոչնչացրել են մի քանի հոգու տեղափոխող մեքենան։ Դեպքի վայր օգնության եկած տեղացիների վրա սկսել են կրակել դիպուկահարները։

Հարձակման հնարավոր շարժառիթների մասին ոչինչ չի հաղորդվել։ Անվտանգության ուժերը շրջանում պարետային ժամ են հայտարարել։ Գիշերը որոնումներ են իրականացվել՝ հարձակման պատասխանատուներին գտնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում