ՀՀ փոխվարչապետ Խաչատրյանն ու Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությունը քննարկել են համագործակցության հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ընդլայնման և հարևանության հարցերով տնօրեն Լիոնել Ռաֆայիլի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մաչեյ Չուրան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ ձևավորված համագործակցության շրջանակը և կարևորել է դրա ամրապնդման ու ընդլայնման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացումը:

Ըստ աղբյուրի՝ Տիգրան Խաչատրյանը մանրամասն անդրադարձ է կատարել մակրոտնտեսական ընթացիկ ցուցանիշներին և տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին:

Մտքեր են փոխանակվել նաև երկարաժամկետ հեռանկարում Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ բնակչության համար կայուն կենսապայմանների ապահովման համար անհրաժեշտ աջակցության հնարավոր գործիքակազմի վերաբերյալ՝ կարևորելով այս ուղղություններով համագործակցության անհրաժեշտությունը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի, ջրամատակարարման, քաղաքային զարգացման և ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով փոխգործակցության վերաբերյալ:

Հայերեն English فارسی Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան