Միջազգային

ԱՄՆ-ում մեքենաների վերանորոգման կետում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում մեքենաների վերանորոգման կետում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկյան Օհայո նահանգի Հիլսբորո քաղաքում մեքենաների վերանորոգման կետում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, մեկը հոսպիտալացվել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է նահանգային իշխանությունը։

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով երեկոյան ժամը չորսին։ Ականատեսներից մեկը, ով աշխատում էր մոտակա ալկոհոլային խմիչքների խանութում, ասել է, որ պայթյունը զգացել է որպես «երկրաշարժ»:

Միջադեպը հետաքննվում է, պայթյունի պատճառը դեռ պարզված չէ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում