Հասարակական

ՌԴ իրավապահների կողմից մաքսանենգության համար հետախուզվողը հայտնաբերվել է Էջմիածնում

1 րոպեի ընթերցում

ՌԴ իրավապահների կողմից մաքսանենգության համար հետախուզվողը հայտնաբերվել է Էջմիածնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 27-ին Էջմիածին քաղաքի Կարճիկյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 27-ամյա Կարեն Շ.-ն: Նա հուլիսի 20-ից ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի վարչության կողմից հետախուզվել է մաքսանենգության մեղադրանքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խափանման միջոց չի ընտրվել:

Նշվում է, որ հետախուզումը նախաձեռնողը տեղեկացվել է հայտնաբերման մասին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում