Միջազգային

Բորելը հայտարարել է, որ Լավրովի հետ չի հանդիպի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում

1 րոպեի ընթերցում

Բորելը հայտարարել է, որ Լավրովի հետ չի հանդիպի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ չի ծրագրում հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Սկոպիեում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է ՏԱՍՍ՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:

«Ես նախարար Լավրովի հետ բարդ իրավիճակներում քննարկումների որոշակի փորձ ունեմ: Ես կգնամ ԵԱՀԿ հանդիպմանը, մենք պետք է գնանք, մենք այդ կազմակերպության անդամ ենք, և մենք պետք է ներկայացնենք մեր տեսակետները և հակազդենք Ռուսաստանի հայտարարություններին: Ես պատրաստ եմ հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, բայց ես հնարավորություն չեմ ունենա հանդիպել նրան, քանի որ ես պետք է անհապաղ վերադառնամ՝ մասնակցելու եվրոպական պաշտպանական գործակալության նիստին», - հայտարարել է Բորելը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում