ՀՀ վարչապետն ու Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել հայ-լիտվական հարաբերությունների դինամիկ բնույթը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Վարչապետը կարևորել է նաև միջխորհրդարանական փոխգործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:

Ռայմունդաս Լոպատան նշել է հայ գործընկերների հետ սերտ համագործակցության փաստը և վստահություն հայտնել, որ երկկողմ կապերը կշարունակեն հետևողականորեն զարգանալ ու ամրապնդվել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Հայաստանի կառավարության կողմից դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու վերջինիս նպատակներին:

Հայերեն Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան