Հայաստանը նման հարց այսօր չունի․ ԱԺ նախագահը՝ ԼՂ-ի հայերի ինքնորոշման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Լեռնային Ղարաբաղը ներառյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը`պատասխանելով հարցին, թե ԼՂ հարցը լուծվե՞լ է՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ավելի քանի 30 տարի պայքարել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար։

«Հայաստանի Հանրապետությունը նման հարց այսօր չունի։ Հայաստանի Հանրապետությունը լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ։ Սա արդեն երևի 8 անգամ ասել ենք վերջին երկու տարվա ընթացքում։ Էլ ի՞նչ է պետք ասել»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին, թե արդյոք արցախահայության իրավունքների հարցը Հայաստանը հիմա կքննարկի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շրջանակներում, Սիմոնյանը պատասխանեց․

«Կարծում եմ, որ մենք պետք է այս պատմական փուլում կենտրոնանանք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման և տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման վրա։ Հետագայում ինչ-որ ադրբեջանցի ցանկություն կունենա կամ չի ունենա վերադառնալու Հայաստանում ապրելու, ինչ-որ հայ ցանկություն կունենա կամ չի ունենա վերադառնալ Բաքու, Ստեփանակերտ, Շուշի և մնացած բոլոր այն բնակավայրերը, որտեղ հայեր են ապրել՝ դա արդեն ապագայի հարց է»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ դա անիրատեսական է։

Նա ընդգծեց՝ առանց խաղաղության, առանց ատելության խոսքի վերացման Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձն անհնար է։

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում