Կայուն էներգետիկան երկրի տնտեսության զարգացման կարևորագույն պայմաններից է․ Հակոբ Արշակյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հարմարավետ միջավայր է ստեղծվում էներգետիկայի ոլորտում ներդրումների համար, ինչի արդյունքում էլ ավելի է բարձրանում երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հայաստանի էներգետիկ շաբաթ-2023» միջոցառման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«Հայաստանի էլեկտրաէներգիայի ոլորտի զարգացման կայուն գրավականն են վերականգնվող էներգետիկ ներուժի տնտեսապես հիմնավորված, արդյունավետ և պատասխանատու օգտագործումը, ատոմային էներգետիկայի խաղաղ նպատակներով զարգացումը, էլեկտրաէներգետիկական համակարգի տարածաշրջանային ինտեգրումը, էներգակիրների մատակարարման ուղիների և ձևերի տարատեսակումը, էներգաարդյունավետության և էներգախնայողության միջոցառումների ներդրումը, թվային էներգետիկ վերափոխումը։ Սրան էն ուղղված բոլոր քայլերը։ Կարող ենք ընդգծել, որ ստեղծվում է հարմարավետ միջավայր էներգետիկայի ոլորտում ներդրումների համար, ինչի արդյունքում արդյունքում էլ ավելի է բարձրանում երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակը ։ Կայուն էներգետիկան երկրի տնտեսության զարգացման կարևորագույն պայմաններից է՝ ուղղված մարդկանց կյանքի բարելավմանը և կենսամակարդակի բարձրացմանը»,- ասաց Արշակյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, էներգետիկայի ոլորտի նկատմամբ առկա է մեծ հետաքրքրություն։ «Էներգետիկան հիմքն է արդյունաբերության զարգացման, մարդկանց բարեկեցության, տնտեսական առաջընթացի, պետությունների անվտանգության և սուվերենության»,- նշեց ԱԺ փոխնախագահը։

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով սահմանված է, որ էներգետիկայի ոլորտում քաղաքականությունն ուղղված է լինելու էներգետիկ անկախության և անվտանգության մակարդակի բարձրացմանը, սպառողներին էլեկտրաէներգիայի և գազի հուսալի մատակարարումների ապահովմանը։

Իսկ մինչև 2040 թվականը էներգետիկ բնագավառի զարգացման ռազմավարությունն ուրվագծում է Հայաստանի տեսլականը էներգետիկայի զարգացման ոլորտում, որը խարսխված է ազատ մրցակցային և ոչ խտրական, ներառական և դիվերսիֆիկացված, էներգետիկ անկախության բարձր մակարդակով , մաքուր և էներգախնայող, թվայնացված և ինովացիոն, գիտելիքահեն, բարձր տեխնոլոգիատար, կանխատեսելի և թափանցիկ, հասանելի, բոլորի համար արդարացի սկզբունքների վրա։

«Ռազմավարության շրջանակներում իրագործված բարեփոխումների արդյունքում 2022 թվականին գործարկված էլեկտրոնային հարթակի օգնությամբ Հայաստանում էլեկտրաէներգիա սպառողին ընձեռվում է հնարավորություն մատակարարին ինքնուրույն ընտրելու համար՝ պայմանագիր կնքելու և առևտրու անելու։ Այս կարևոր բարեփոխումը էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման մասին է։ Ստեղծվել են նոր հնարավորություններ ներդրողների և էլեկտրաէներգիա արտադրողների համար։ Շուկան այժմ ազատ է, ցանկացողները կարող են էլեկտրաէներգիա արտադրել, ներկրել և արտահանել Հայաստանից»,- հավելեց Հակոբ արշակյանը։

Նա մանրամասնեց, որ պետական մեկ այլ ծրագրով հնարավոր է տեղադրել մինչև 10 միլիոն դրամ արժողությամբ անհատական արևային համակարգեր՝ արտոնյալ վարկային պայմաններով։ Արշակյանը քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց այս ծրագրի վրա՝ կոչ անելով օգտվել դրանից։ «Այն իսկապես կարող է փոխել թե՛ անհատական էլեկտրական համակարգեր ունեցողների, թե՛ պետության կախվածությունը էներգետիկ միջավայրի տեսանկյունից»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Հայերեն العربية English Español Français

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ