Սպորտ

Հայ մարզիկները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել սուսերամարտի Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունում

1 րոպեի ընթերցում

Հայ մարզիկները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել սուսերամարտի Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սուսերամարտի հավաքականի անդամներ Հակոբ Մանուկյանն ու Նարեկ Հովհաննիսյանն արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Թբիլիսիում անցկացված Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ճկասուսեր զենքաձևում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Նարեկ Հովհաննիսյանը՝ 3-րդ հորիզոնականը: Հայաստանի ներկայացուցիչներն առաջնությանը մասնակցել են ճկասուսեր զենքաձևի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը: Եվրոպայի մինչև 14 տարեկանների գավաթի խաղարկությանը մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Թուրքիայի և այլ երկրների ներկայացուցիչներ:

Օրեր առաջ էլ Թբիլիսիում անցկացվել է խոցասուսեր զենքաձևի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Ալիկ Նավասարդյանը, որը 188 մարզիկների պայքարում զբաղեցրել է 50-րդ տեղը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում