Հասարակական

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 508-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 8-ով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 508-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 8-ով

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 8-ով և հասել է 508-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Այս շաբաթ հոսպիտալացվել է 4 քաղաքացի։ 336 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։

Վարակվածներից 361-ը երեխաներ են, 147-ը` մեծահասակներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում