Քաղաքականություն

Կայուն խաղաղություն Կովկասյան տարածաշրջանում. Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում և Ադրբեջանում դեսպաններին

1 րոպեի ընթերցում

Կայուն խաղաղություն Կովկասյան տարածաշրջանում. Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում և Ադրբեջանում դեսպաններին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության և մշտական հանգստության հաստատման կարևորությունը՝ առանց օտարերկրացիների միջամտության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամիր Աբդոլլահիանն այդ հայտարարությունն արել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպաններ Մեհդի Սոբհանիի և Աբբաս Մուսավիի հետ հանդիպումից հետո, նոյեմբերի 26-ին հաղորդել է IRNA գործակալությունը:

Ինչպես նա գրել է սոցիալական ցանցերի իր էջում, ԱԳ նախարարը հանդիպմանը կարևորել է հյուսիսային հարևան երկու պետությունների հետ կապերի զարգացումը:

Նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը լուրջ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի տարածաշրջանին:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում