Հասարակական

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նոյեմբերի 25-ի և 26-ի ցերեկը, 28-30-ին կլինի առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ի գիշերը և առավոտյան, 27-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 27-ին կդիտվի նաև քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վ արագությամբ։

Yerevan 25_11_23.png (17 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, 28-ին կնվազի 7-10 աստիճանով։

Armenia 25_11_23.png (158 KB)

Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-ի և 28-ի ցերեկը, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ին, 27-ի և 28-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում կլինի տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 25-26-ին, 28-ին՝ 15-20 մ/վ, 27-ին՝ 20-25 մ/վ արագությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում