Քաղաքականություն

Հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստանն ու Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստանն ու Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Հայաստանն ու Սաուդյան Արաբիան առաջիկայում պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին հայտարարել է ուղիղ հեռարձակման ժամանակ՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։

«Սաուդյան Արաբիայի հետ վերջին տարիներին մենք շփումներ ունեցել ենք։ Մեր արտաքին գործերի նախարարներն են երկու անգամ հանդիպել, հեռախոսազրույցներ են եղել, շփումներ են տեղի ունեցել աշխատանքային տարբեր բազմակողմ քննարկումների ժամանակ։ Իմ գնահատմամբ պրոցեսն առաջ է ընթանում, և ես հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստանը և Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն, ինչը շատ կարևոր և էական իրադարձություն կլինի»,- ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում