Գուտերեշն այցելել է Անտարկտիդա և կոչ է արել վերահսկողության տակ վերցնել կլիմայական ճգնաժամը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այցելել է Անտարկտիդա և սառցադաշտերի ֆոնին կանգնած՝ աշխարհին կոչ է արել վերահսկել կլիմայի փոփոխությունը և թույլ չտալ սառույցի ռեկորդային հալումը, հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Ես եկել եմ Անտարկտիդա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 28-րդ խորհրդաժողովից (COP28) առաջ: Այստեղ սառույցը հալչում է ռեկորդային արագությամբ, և դրա հետևանքով ծովի մակարդակը բարձրանում է, իսկ կյանքը և գոյության միջոցները հայտնվում են սպառնալիքի տակ ամբողջ աշխարհի ծովեզերքի գոտիներում: Եկեք վերահսկողության տակ վերցնենք կլիմայական ճգնաժամը։ Եկեք պաշտպանենք Անտարկտիդան, որպեսզի պաշտպանենք մեզ», - գրել է ՄԱԿ-ի ղեկավարը X սոցիալական ցանցում։
I've come to Antarctica ahead of #COP28.
Ice here is melting at record rates - raising sea levels & endangering lives & livelihoods on coasts across the world.
Let's get the climate crisis under control.
Let's protect Antarctica to protect ourselves. pic.twitter.com/kclOUtykFo
— António Guterres (@antonioguterres) November 24, 2023
Հոկտեմբերի վերջին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եղել է Էվերեստ լեռան ստորոտում, որտեղ տեսել է «կլիմայական ճգնաժամի սարսափելի հետևանքները» և կոչ արել պայքարել ջերմաստիճանի բարձրացման դեմ:
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 28-րդ խորհրդաժողովը կանցկացվի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 12-ը Դուբայում։