Պաշտոնական

Հայաստանը պատրաստակամ է ձեռնարկել բոլոր քայլերը՝ երկկողմ օրակարգում առկա ծրագրերը կյանքի կոչելու համար. Փաշինյանն՝ Իսպանիայի կառավարության նախագահին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը պատրաստակամ է ձեռնարկել բոլոր քայլերը՝ երկկողմ օրակարգում առկա ծրագրերը կյանքի կոչելու համար. Փաշինյանն՝ Իսպանիայի կառավարության նախագահին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ պաշտոնում վերընտրվելու առիթով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորանքից, ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Մեծապես կարևորում եմ Իսպանիայի հետ փոխադարձ հարգանքի, վստահու­թյան և ժողովրդավարական արժեքների վրա խարսխված բազմոլորտ համագործակ­ցության շարունակական զարգացումն ու խորացումը: Հայաստանը պատրաստակամ է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ փոխգործակցության զգալի ներուժն իրացնելու և երկկողմ օրակարգում առկա ծրագրերը կյանքի կոչելու համար:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև փոխշահավետ գործակցությունն առավել կընդլայնվի և կամրապնդվի ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ կայուն առաջընթաց և բարեկեցություն»։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում