Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենին

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) Հարավային Կովկասի համագործակցության տարածաշրջանային տնօրեն Բարբարա Բոենի Սլաթսի ղեկավարած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հումանիտար խնդիրների և այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված ծրագրերին:

Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել Շվեյցարիայի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված աջակցությունը ինչպես ԼՂ բնակչության հետ կապված հիմնահարցերի, այնպես էլ՝ կառավարության կողմից իրականացվող ընթացիկ բարեփոխումներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը բարեփոխումների օրակարգի շուրջ, մասնավորապես, Հանրային կառավարման բարեփոխումների (ՀԿԲ) ռազմավարության:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շեշտել է, որ ՀԿԲ ռազմավարության մասնակցային կառավարման առաջնահերթությունը կարևոր ուղղություններից է, քանի որ կբարելավի քաղաքացիական հասարակության ներգրավումը որոշումների կայացման հարցում:

Բ. Սլաթսը նշել է, որ երկուստեք ծրագրերը ՀՀ կառավարության հետ բարեհաջող են ընթանում և պատրաստակամ են համագործակցել Հայաստանում այլ զարգացման ծրագրերի ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում