Միջազգային գործընկերների մասնակցությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ և միջազգային հումանիտար և զարգացման գործընկեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման աշխատանքների համակարգմանն ուղղված երկրորդ քննարկումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետը մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքներին արձագանքելու նպատակով Կառավարության իրականացրած հրատապ միջոցառումների վերաբերյալ՝ ընդգծելով արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության կարևորությունը:

Ըստ աղբյուրի՝ ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանին՝ մանրամասն անդրադարձ կատարելով Փախստականների արձագանքման ծրագրի ընթացիկ ցուցանիշներին:

«Փոխվարչապետ Խաչատրյանը կարևորել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ միջազգային հումանիտար և զարգացման կառույցների կողմից իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով միջնաժամկետ և երկարաժամկետ անելիքների ուղղությամբ շարունակական փոխգործակցության կարևորությունը: Մասնավորապես՝ ներկաները մտքեր են փոխանակել բռնի տեղահանված մեր հայրենակիցների զբաղվածության և բնակարանային կարիքների հասցեագրման ուղղությամբ ընթացիկ աշխատանքների և համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ, շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար, փոխվարչապետը բաձր է գնահատել մասնագիտացված կառույցների և զարգացման գործընկերների պատրաստակամությունը՝ շարունակելու Կառավարության հետ սերտ փոխգործակցությունը՝ բռի տեղահանված անձանց միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ:

Հայերեն Español Français Русский

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները

Ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններով քաղաքացիներից պահանջում են տուգանք վճարել