Արմեն Ղուլարյանն ու Գիորգի Շարվաշիձեն քննարկել են քաղաքաշինության բնագավառում համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեի հետ՝ քննարկելու երկու երկրների միջև քաղաքաշինության բնագավառում համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, գործակցության ուղղությունները նախանշելու նպատակով դիտարկվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ու Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու հնարավորությունը:

Արմեն Ղուլարյանը դեսպանին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրագործվող շինարարական առանցքային ծրագրերն ու կոմիտեին վերապահված գործառույթներն՝ անդրադառնալով այդ ծրագրերում հարևան պետության ներուժի հնարավոր ներգրավմանը․

«Մենք կարևորում ենք եղբայրական Վրաստանի հետ պատմականորեն ձևավորված կապերի խորացումը նաև քաղաքաշինության ոլորտում։ Մեր երկրները շատ ընդհանրություններ ունեն, որոնք թույլ են տալիս միմյանց հետ համաքայլ ընթանալ քաղաքաշինության զարգացումը խթանելու և համատեղ ծրագրեր իրականացնելու ճանապարհին»։

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու պետություններում անցկացվող ոլորտային ցուցահանդեսներին ու համաժողովներին պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների մասնակցությունը, քաղաքաշինության ոլորտում փորձի փոխանակումը, միջբուհական ծրագրերի իրականացումը։ Կողմերը մտքեր են փոխանակել նորմատիվատեխնիկական, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի ներդաշնակեցման ուղղությամբ: Առանձնակի ուշադրության են արժանացել սեյսմակայուն շինարարության հարցերը։

Կոմիտեի ղեկավարը դեսպան Գիորգի Շարվաշիձեին առաջարկել է հաջորդ հանդիպմանը ծանոթանալ նաև Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գործունեությանը։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան