Հասարակական

Սուրեն Պապիկյանն ու Գիորգի Շարվաշիձեն քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն ու Գիորգի Շարվաշիձեն քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Թորոշելիձեն:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում