Տարածաշրջանային

Ռուսաստան-Վրաստան սահմանին ավելի քան 700 տրանսպորտային միջոց է կուտակվել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստան-Վրաստան սահմանին ավելի քան 700 տրանսպորտային միջոց է կուտակվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 700 միավոր տրանսպորտային միջոց մնացել է Ռազմավիրական ճանապարհին, որը փակ է եղանակի վատթարացման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի պետավտոտեսչությունում։

«Ընդամենը հերթում կա ավելի քան 600 մեծաբեռնատար և 100 միավոր մարդատար ավտոտրանսպորտ», - ասել է գործակալության զրուցակիցը։

Ճանապարհը եղանակային պայմանների վատթարացման պատճառով նոյեմբերի 19-ից փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի հետ։ «Կազբեգի-Վերին Լարս» գործող անցակետը միակն է վրաց-ռուսական սահմանին։

Ռուսական հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում