Միջազգային

Աշխատանքից ազատվել է OpenAI-ի հիմնադիր Սեմ Ալթմանը

2 րոպեի ընթերցում

Աշխատանքից ազատվել է OpenAI-ի հիմնադիր Սեմ Ալթմանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ։ OpenAI-ի հիմնադիր Սեմ Ալթմանը ազատվել է աշխատանքից: Նա լքելու է ընկերության տնօրենների խորհուրդն ու գործադիր տնօրենի պաշտոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընկերությունը նման որոշում է ընդունել որոշակի դիտարկումներ անելուց հետ:

Ըստ ընկերության տարածած հայտարարության՝ դիտարկումները ցույց են տվել, որ Ալթմանը միշտ չէր, որ անկեղծ էր խորհրդի հետ շփումներում, ինչը խանգարում էր իրեն կատարել իր պարտականությունները: Կառավարման մարմինը այլևս վստահ չէ, որ Ալթմանը կարող է ղեկավարել OpenAI-ը:

Սեմ Ալթմանին ժամանակավորապես կփոխարինի Միրա Մուրատին՝ ընկերության նախկին տեխնիկական տնօրենը (CTO): Ըստ աղբյուրի՝ ղեկավարման հինգ տարիների ընթացքում Մուրատին ապացուցել է, որ ունի բացառիկ հմտություններ և խորությամբ հասկանում է ընկերության արժեքներն ու գործընթացները: Նա մասնակցում է OpenAI-ի բոլոր աշխատանքներում, ինչը թույլ է տալիս տնօրենների խորհրդին վստահ լինել, որ այդ պաշտոնի համար նա լավ տարբերակ է:

Բացի այդ՝ տնօրենների խորհրդի նախագահի և OpenAI-ի համահիմնադիրի պաշտոնն է թողնելու Գրեգ Բրոքմանը: Սակայն նա պահպանելու է իր աշխատատեղը ընկերությունում:

Ալթմանը համահիմնադրել է OpenAI-ը 2015 թվականին: Նրա ղեկավարությամբ ընկերությունը թողարկել է ChatGPT-ն, որից ամեն շաբաթ օգտվում է գրեթե 100 մլն մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում