ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը ՄԱԿ-ի ներգրավումը հրամայական է. ԱԳ փոխնախարարը՝ ՄԱԿ ԳՔ փոխտեղակալին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նոյեմբերի 17-ին հանդիպում է ունեցելՄԱԿ Քաղաքական և խաղաղաշինության հարցերով դեպարտամենտի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկաների հարցերով Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման քաղաքականության, ուժի շարունակական կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով ԼՂ-ից 100 հազարից ավել բռնի տեղահանված հայ փախստականների անվտանգային, հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման կարևորությունը:

Ըստ աղբյուրի՝ այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է միջազգային հանրության, հատկապես՝ ՄԱԿ համապատասխան կառույցների ներգրավման հրամայականը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների առաջնային և երկարաժամկետ կարիքների բավարարման, նրանց հիմնարար իրավունքների վերականգնման և իրենց հայրենիք արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրավունքի ապահովման նպատակով:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանում երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման հեռանկարներին:

Հայերեն English Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին